Ֆրանկֆուրտի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են զենքի մեծ խմբաքանակի առաքումը Կովկաս, տեղեկացնում է ShortNews-ը:
Ենթադրվում է, թե զենքը գնվել է Նիդեռլանդներումՙ այնուհետեւ մաքսանենգ ճանապարհով Կովկաս փոխադրելու նպատակով: Հավանական է, որ հիշյալ ակցիայի հեղինակը Վիսբադենում վերջերս բնակություն հաստատած 40-ամյա մի թուրք է, որը, գերմանական ոստիկանության տվյալներով, գաղտնի ծառայությունների սպա է եղել նախկինում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա