Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում ՀՀ հավաքականի կազմում ռինգ դուրս եկած 4 բռնցքամարտիկներից երեքը դարձան մրցանակակիրներ: Բրոնզե մեդալներ նվաճեցին Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Արա Պլուզյանը (60 կգ) եւ Տիգրան Արմենակյանը (75 կգ):
Հայաստանի հավաքականի անդամների համար ուժերի հաջորդ ստուգատեսը կլինի ապրիլի 11-17-ը Երեւանում անցկացվելիք միջազգային մրցաշարը, որում կխաղարկվեն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան մրցանակները: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն 20 երկրներ, որոնց թվում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Անգլիան եւ Վրաստանը: