Ինչպես տեղեկացանք «Հայէկոնոմբանկից», բանկին ավստրիական UNICREDIT BANK AG-ի կողմից շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակՙ 2010-ի ընթացքում եվրոյով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
«Այս մրցանակը մեկ անգամ եւս վկայում է, որ երկար տարիների համագործակցության արդյունքում «Հայէկոնոմբանկը» ձեռք է բերել կայուն, հուսալի եւ վստահելի գործընկերոջ համբավ: Մենք խորապես համոզված ենք, որ այս իրադարձությունը կունենա իր արժանի շարունակությունը` համագործակցության նոր ուղիներ բացելով մեր երկու բանկերի միջ- առկա փոխշահավետ հարաբերություններում», նշել է բանկի վարչության նախագահ Արմեն Նալջյանը:
Ա. Մ.