Ինչպես տեղեկացանք «Ամերիաբանկից», բանկը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխատավարձային ծրագրերի շրջանակներում: Նրանց աշխատակիցների համար բանկոմատներից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով բանկը ընդլայնում է բանկոմատների ցանցը ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: Ներկայումս բանկոմատների քանակը 69 է, որոնցից 54-ը Երեւան քաղաքում, 2-ը` ԼՂՀ-ում, իսկ 13-ը` ՀՀ մարզերում: Մինչեւ տարեվերջ «Ամերիաբանկը» նախատեսում է բանկոմատների քանակը հասցնել ավելի քան 85-ի, միաժամանակ ընդլայնել նաեւ բանկոմատների աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք հաճախորդների համար նախընտրելի տարածքներում:
Ա. Մ.