Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը երեկ տեղի ունեցավ կառավարության արտագնա նիստը, որտեղ նախ լսվեց Արագածոտնի մարզպետի 2010թ. գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությունը: Այնուհետեւ կառավարությունը որոշում է ընդունել անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին: Համաձայն դրա, 2011թ. ապրիլի 1-ից մինչեւ 2012թ. մարտի 31-ը բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները կկատարվեն հաստատած սակագնից նվազեցված գնովՙ 100 դրամ 1 խմ-ի համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սույն որոշումից կօգտվեն երկրի շուրջ 60 հազար անապահով ընտանիքներ: