Ինչպես տեղեկացանք «Փյունիկ» ակումբից, թիմի եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը այսօր կմեկնի Դոնեցկ, որտեղ 3 տարվա պայմանագիր կկնքի տեղի «Մետալուրգի» հետ: Ժամանակին «Մետալուրգում» են ընդգրկվել «Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանը, Արա եւ Արամ Հակոբյանները, Արարատ Առաքելյանը, Արտակ Դաշյանը, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել ամրապնդվել թիմում: Միայն Հենրիխ Մխիթարյանն է իրեն հիանալի դրսեւորել «Մետալուրգում», որտեղից էլ տեղափոխվեց «Շախտյոր»: Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը ձմռանը փորձաշրջան անցավ «Կուբանում», սակայն վնասվածքի պատճառով ստիպված էր վերադառնալ Երեւան: Նախատեսվում էր, որ նա ամռանը կմեկնի Կրասնոդար, սակայն «Մետալուրգն» ավելի շուտ հրավիրեց Կառլենին: