«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՀԱՅԵՐԻՑ ԽԼՎԱԾ ՈՍԿԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Առաջնորդվելով տեղեկության ազատության օրենքի պահանջներով, Ամերիկայում գործող «Հայկական հիշողության կենտրոն» կազմակերպությունը դատական հայց է հարուցել ընդդեմ ամերիկյան Դաշնային պահուստ ֆինանսական գործակալության, պահանջելով տեղեկություններ տրամադրել 1915 թվին թուրքական կառավարությունից ստացված հայկական ոսկու եւ այլ ունեցվածքների վերաբերյալ: Այս մասին Նյու Յորքից հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր մարտի 16-ի համարում, ավելացնելով, որ այդ ժամանակ հայերից ձեռք բերված կապիտալը թուրքական կառավարությունը նախ գերմանական «Ռայխսբանկում» է ի պահ դրել, իսկ հետոՙ Առաջին աշխարհամարտի ավարտին, դրանք փոխանցվել են Մ. Նահանգներին եւ այլ դաշնակից երկրներին, Վերսալի պայմանագրի դրույթներով:

Ըստ հայկական կազմակերպության տվյալների, «թուրքական ոսկիների» գումարը մոտ 8.13 միլիոն դոլար է ներառում: Խմբի անունից դատարանում հանդես է գալիս փաստաբան Ջուլիա Գրինբերգը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4