«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 1-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է Հայաստանի եւ Լեհաստանի անվտանգության խորհուրդների միջեւ երկխոսության ու Լեհաստանի հետ քաղաքական համագործակցության խորացումը: Ընդգծվել է Արթուր Բաղդասարյանի` անցած տարվա նոյեմբերին Լեհաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այդ ենթատեքստում քննարկվել են լեհական «Էկոտեխ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման հարցեր:

  Հենրիկ Լիտվինը նշել է, որ լեհական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ, մասնավորապես կարեւորվել է «Նաիրիտ» գործարանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նշվել է, որ գյուղատնտեսության ոլորտում եւս համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործել:

Քննարկվել են հայ-լեհական գործարար խորհուրդ ստեղծելու խնդիրները:

Հենրիկ Լիտվինը տեղեկացրել է, որ առաջիկայում Լեհաստանում սպասվում են անվտանգության, մարդկանց առեւտրի եւ թմրաբիզնեսի դեմ պայքարի խնդիրներին նվիրված համաժողովներ, եւ հրավիրել է հայկական կողմին` մասնակցել այդ համաժողովներին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4