«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


«ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԸ» ԿՐԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ

«Արդշինիվեստբանկին» ISO 9001:2008 սերտիֆիկատ է շնորհվել AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, 2010-ին բանկի իրականացրած աշխատանքների գնահատման արդյունքում, որոնք ուղղված էին որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը: Այս մասին տեղեկացանք բանկից ստացված հաղորդագրությունից: Նշվում է նաեւ, որ 2008-ի դեկտեմբեր ամսին «Արդշինիվեստբանկը» AB Certification կազմակերպության կողմից առաջին անգամ արժանացել էր Որակի կառավարման ISO 9001:2000 սերտիֆիկատի:

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը այս կապակցությամբ նշել է. «ISO 9001:2008 սերտիֆիկատի շնորհումը հավաստումն է այն մեծածավալ աշխատանքի, որը մշտապես իրականացվում է բանկի կողմից` բարձրորակ եւ ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես նաեւ որակի հսկողության գործընթացը մշտապես կառավարվող պրոցես դարձնելու համար»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4