Ապրիլի 4-10-ը ՌԴ Ձերժինսկ քաղաքում կայանալիք հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների Ռուսաստանի լողի բաց առաջնությանը կմասնակցեն հայաստանցի 3 մարզիկներՙ Մարգարիտա Հովակիմյանը, Ավագ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը: Առաջնությանը կմասնակցեն նաեւ Ռուսաստանի մի շարք մարզերի, Ղազախստանի, Թաթարստանի եւ Բաշկիրիայի թիմերի 300-ից ավելի լողորդներ:
Այդ առաջնությունում հաջող մրցելույթների դեպքում մեր հաշմանդամ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու հուլիսի 3-10-ը Բեռլինում կայանալիք լողի Եվրոպայի առաջնությանը: