«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՂԵՌՆԻ 96-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մեծ եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակներում «Ռանչո Միրաժի հանդուրժողականության կրթական կենտրոնում» ՀԲԸՄ-ի լոսանջելեսյան երիտասարդ արհեստավարժների (ԼԱԵԱ) խումբը, համագործակցելով Ամերիկայի հայկական համագումարի հետ, մարտի 27-ին անցկացրել է բանավեճ-դասախոսություն նվիրված Հայոց ցեղասպանությանը: Երկու ժամ տեւած միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվել են նաեւ հատվածներ Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմից, վարել է ԼԱԵԱ-ի նախագահ Եղիկ Քեշիշյանը: Ելույթներ են ունեցել կրթական կենտրոնի տնօրենների խորհրդից Մելիսա Բենուերը, որը գոհունակություն է հայտնել միջոցառման հաջող անցկացման համար, եւ Հայկական համագումարի հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանի խորհրդի անդամ Մարգարիտ Մղրուբլյանը:

Ըստ ՀԲԸՄ-ի լրատվական գրասենյակից ստացված հաղորդագրության, միջոցառմանը ներկա է եղել Հայկական համագումարի հոգաբարձուների վարչության անդամ Ջոյս Սթայնը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4