Ազատության հրապարակում աժմ էլ նստացույց են անում: Մտավորականների մի բավական մեծ խումբ նախապես թեեւ որոշել էր օրը երեք հոգով հացադուլ անել, որպես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի շարունակություն, սակայն հետո արդեն վճռել են ամեն օր երեք մտավորականով լռությամբ եւ առանց մեկնաբանություններ տալու ժամը 17-ից մինչեւ օրվա վերջ նստացույց անել: Երեկ նստացույցի էր, օրինակ, ազգագրագետ, հասարակական սեկտորի ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանը, ըստ որի ամեն ոք, որ ընդունում է երկրի վիճակի վերաբերյալ մտահոգությունները, կարող է միանալ նստացույցին: Այսօր նստացույց են անելու բնապահպանները, եւ այդպես շարունակ:
Մ. Խ.