«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


«ՏԱՇԻՐ-2011»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՆՎԵՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԶԻՋԵԼ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ապրիլի 4-ին դիմել է «Տաշիր-2011» մրցանակակիրներին իրենց նվիրված բնակարաններից հրաժարվելու կոչով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Տաշիր-2011»-ի երաժշտական մրցանակաբաշխությանը բնակարաններ ստացած մեծարգո մրցանակակիր արվեստագետներ.

Հավատացեք, մենք այս կոչը անում ենք ոչ միայն աղետի գոտու երկու տասնամյակ ի վեր խարխուլ եւ խոնավ տնակներում մի կերպ պատսպարված անօթեւան ընտանիքների շահերից ելնելով, այլ նաեւ հանուն ձեր իսկ հեղինակության: Անցած օրը հայ մեծահարուստների կողմից Ձեզ բնակարանների նվիրատվությունը միանշանակ չի ընկալվել, եթե չասենքՙ բուռն վրդովմունք է առաջացրել գյումրեցի հարյուրավոր անօթեւան ընտանիքների մոտ: Գուցե այլ կլիներ հասարակության արձագանքը, եթե դուք իրոք ունենայիք այդ բնակարանների կարիքը:

Ուստի առաջարկում ենք ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում եւ հրաժարվել այդ նվիրատվությունից` դրանք փոխանցելով անօթեւան ընտանիքներին:

Հավատացեք, բնակարաններից հրաժարվելու պարագայում դուք անհամեմատ ավելին ձեռք կբերեք` հասարակության հարգանքի ու վստահության տեսքով: Ձեր այդ քայլը հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից եւ անհարկի նվիրատվություններից»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4