Երեկ Orange-ը հյուրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին, որն այս տարի ներկայացնելու է Մոլդովան «Եվրոտեսիլում»: Արդեն երկրորդ տարին լինելով «Եվրոտեսիլի» գլխավոր գործընկերը Հայաստանում եւ չորրորդ տարին` Մոլդովայում, Orange-ը միավորում է երկու երկրների երաժշտասերներին այս մեծ համաեվրոպական տոնի շուրջը:
«Արդեն երկրորդ տարին է, որ Orange-ը միանում է «Եվրոտեսիլին»: Սա մեծ եվրոպական միջոցառում է, որը թույլ է տալիս միավորվել երաժշտության շուրջը, ճանաչել միմյանց, միասին անցկացնել ոգեւորության պահեր ու պարզապես միասին զվարճանալ: Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ հայերն իսկապես սիրում են այս իրադարձությունը, եւ մենք ուրախ ենք կրկին այս տարի աջակցել եվրոպական այս տոնի իրականացմանը Հայաստանում: Ուրախ ենք նաեւ այսօր հյուրընկալել մոլդովացի մասնակիցներին, որոնք Orange Մոլդովայի մեր գործընկերների հետ ծանոթանալուց հետո այսօր Orange Արմենիայում են», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ն այս տարի նույնպես իր բաժանորդներին ներկայացնելու է բազմաթիվ եվրոտեսիլյան անակնկալներ, որոնք թույլ կտան նրանց այս մեծ տոնի անմիջական մասնակիցը դառնալ: