ՀԲԸՄ-ից ստացված մարտի 29-ի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հունվար-փետրվար ամիսներին ՀԲԸՄ-ի Փասադենայի կենտրոնում ամեն շաբաթավերջին երկուական անգամ ներկայացվել է 1982-ին գրված դրամատուրգ Դերեք Բենֆիլդի «Չորեքշաբթի... սիրելիս» կատակերգությունը ճանաչված դերասան եւ բեմադրիչ Գրիգոր Սաթամյանի թարգմանությամբ:
Տասներկու ներկայացումներին, որոնք բարձր են գնահատվել մամուլի կողմից, մոտ երկու հազար մարդ է ներկա գտնվել: Ավելացնենք, որ Բելֆիլդը (1926-2009) հանրաճանաչ բրիտանացի դրամատուրգ է, հեղինակ ավելի քան 30 կատակերգությունների, որոնցում նա խարազանել է եվրոպական բուրժուական կյանքի արատավոր բարքերը:
Հ. Ծ.