«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2011-04-05 | #60, 2011-04-06 | #61, 2011-04-07


«ՄԵՂԱՎՈՐԸ ԵՍ ՉԵՄ, ԱՅԼ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ»

Մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանությունն իրականացնող Օգյուն Սամասթի դատավարության վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 5-ին: Նիստից առաջ մարդասպանը նամակ է ուղարկել դատարան, որտեղ, համաձայն Ստամբուլի «Հայթերթ» կայքէջի հրապարակման, ասված է. «Մեղավորը ես չեմ, այլ նրանք, ովքեր Հրանտ Դինքին ներկայացրել են իբրեւ հայրենիքի դավաճանի: Ես արդեն քավել եմ մեղքս, թող հիմա նրանք մտածեն: Ի դեպ, ո՞ւր են ինձ այս գործի մեջ ներքաշողները: Ես «Ակօսի» մասին նույնիսկ գաղափար չունեի»:

Դինքի սպանության գործով դատաստանի առջեւ է կանգնած 20 ամբաստանյալ: Դատավարության 2010-ի հոկտեմբերի 25-ի նիստում Սամասթի գործը հանձնվել էր անչափահասների դատարան այն պատճառաբանությամբ, թե հանցանքը գործելու պահին դեռեւս լրացած չէր նրա 18-ամյակը: Դատարանը «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ ապօրինի զենք կրելու» մեղադրանքով 8,5-18 տարի ազատազրկում է պահանջում Սամասթի համար:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4