Սովորաբար ապրիլի առաջին շաբաթը մշտապես եղել է ցուրտ, անձրեւոտ եղանակ: Ժողովրդական բանահյուսությունիցՙ այդ օրերը համարվում են «պառավի ուլեր»: Սակայն անձրեւոտ շատ վայրերում անգամ ձյան տեսքով տեղումները դեռ կշարունակվեն առաջիկա հինգ օրերին: Ինչպես տեղեկացանք «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից , ապրիլի 7-ին, 8-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին, նաեւ 9-11-ը ժամանակ առ ժամանակ հանրապետությունում սպասվում է անձրեւ, տեղ-տեղ ամպրոպ: Քամին հարավային շրջաններում 5-10 մ/վրկ, ապրիլի 9-11-ը հնարավոր է ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 9-ի, 10-ի, 11-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Ապրիլի 11-ի երեկոյանՙ եւս 2-4 աստիճանով: Ապրիլի 7-ին հովտային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +13+18 աստիճան, նվազագույնըՙ +3+8: Լեռնային շրջաններում առավելագույնը +5+10, գիշերըՙ -3+2 աստիճան: Ապրիլի 11-ին նախալեռնային ու լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ջերմաստիճանը գիշերը սպասվում է -0-5 աստիճան ցուրտ, ցերեկըՙ -1+4, հովտային շրջաններում գիշերը +1+4, ցերեկըՙ +7+10: Երեւանում ապրիլի 7-ին, 8-ին օրվա երկրորդ կեսին, 9-ին, 10-ին, 11-ին սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ: Ջերմաստիճանն այսօր կլինի +14+16, գիշերըՙ +5+7, 11-ինՙ գիշերը +3+5, ցերեկըՙ +7+9 աստիճան տաքություն:
Ինչպես կանխատեսում են մասնագետները, «պառավի ուլերն» անցան, բայց եղանակը դեռ մոտ 10 աստիճանով կնվազի առաջիկա հինգ օրերի ընթացքում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ