Հիմնվելով այն տպավորիչ նվաճումների վրա, որոնք ձեռք էին բերվել 10 տարի առաջ մեկնարկած միջոցառման արդյունքում, ՀԲԸՄ-ի «FOCUS-2011»-ը նախատեսվում է անցկացնել Փարիզում օգոստոսի 4-7-ը:
Ըստ այդ առթիվ հրատարակված հաղորդագրության, երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառումը նպատակ ունի համախմբելու Սփյուռքի տարբեր երկրներում ապրող երիտասարդներին: Փարիզում մասնակցելով մշակութային եւ հասարակական տարբեր ձեռնարկներիՙ նրանք անձնական եւ մասնագիտական կապեր են կարողանալու հաստատել միմյանց միջեւ, որն էլ դրական ազդեցություն է ունենալու հետագա գործունեության վրա: Սկզբնական շրջանի 350-ի փոխարեն այժմ մոտ 2000 երիտասարդներ մասնակցում են այս միջոցառմանը, որից գոյացած գումարները ծախսվում են ՀԲԸՄ-ի նոր ծրագրերի իրականացման վրա:
Հ. Ծ.