«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2011-04-06 | #61, 2011-04-07 | #62, 2011-04-08


ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Շուրջ մեկ ամիս է մնացել Կազանում անցկացվելիք շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչի հավակնորդների մրցախաղի մեկնարկին: Լեւոն Արոնյանը, որը քառորդ եզրափակիչում մրցելու է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, այս օրերին Երեւանում ուսումնամարզական հավաք է սկսել: Դա Արոնյանի արդեն 2-րդ հավաքն է: Առաջինը նա անցկացրել էր Ծաղկաձորում: Այդ հավաքից հետո Լեւոնը գերազանց հանդես եկավ Մոնտե Կառլոյում անցկացված «Ամբեր» մրցաշարումՙ արժանանալով գլխավոր մրցանակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4