«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2011-04-06 | #61, 2011-04-07 | #62, 2011-04-08


ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀԸ ԿԱՆԽՎԵՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Ապրիլի 7-ինՙ կեսօրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական տարածքում գտնվողՙ Աճառյան 46/3 հասցեում գործող «Ֆլեշ» նավթամթերքի բազայի տարածքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի վայր են արագ մեկնել նախարարության հրշեջ ու փրկարար ծառայությունների օպերատիվ խմբերը, եւ արագ սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Բազայի տարածքում բռնկվել էր «ՄԱԶ» մակնիշի բենզատարը: Հրշեջների ջանքերով կանխվել է հրդեհի հետագա տարածումը: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4