«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բաչո Ախալայան պաշտոնական այցով Հայաստանում է նախարար Սեյրան Օհանյանի հրավերով: Երեկ երկու նախարարների առանձնազրույցին հետեւել է երկու երկրների ՊՆ-ների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսում: Նախարար Օհանյանը մասնավորապես նշել է. «Հայ-վրացական ռազմական համագործակցությունը արդյունավետ զարգանում է` ընդգրկելով խաղաղապահության, ռազմակրթության, ռազմական վարժանքների եւ այլ ոլորտներ: Այդ համագործակցությունը նպատակ ունի ապահովել փորձի փոխանակում եւ ձեւավորել փոխվստահության մթնոլորտ` տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների խաղաղ կարգավորման շուրջը»: Հատկանշական է, որ Հայաստանն ու Վրաստանը միակարծիք են եղել, որ .տարածաշրջանային բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով»: Նախարար Ախալայան, ընդգծել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ հիմքերը` «հայ-վրացական ռազմական համագործակցության հետագա զարգացման համար»: Երեկ Վրաստանի պաշտպանության նախարարն ացելեց նաեւ Ծիծեռնակաբերդ, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4