Ապրիլի 20-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա ԵՊՀ հրատարակչության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում հրատարակված Հայոց ցեղասպանության թեման արծարծող միանգամից 11 անուն գրքերի շնորհանդես:
Շնորհանդեսին կներկայացվեն Գոնսալո Հ. Գուարչի «Հայոց կտակ», Ստեփան Պողոսյանի «Հայոց ցեղասպանության պատմություն» (1-3-րդ հատորներ), Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներով», Վահան Բայբուրդյանի «Օսմանյան կայսրության պատմություն», Ստյոպա Պետոյանի «Թուրքերը թուրքերի մասին» (1-ին հատոր), Ստեփան Պողոսյանի «Թուրքերը թուրքերի մասին» (2-րդ հատոր), Վարուժան Պողոսյանի «Հայոց ցեղասպանության առաջին փուլը ֆրանսիական պատմագրության եւ հասարակական մտքի գնահատմամբ (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ)», Դորա Սաքայանի «Զմյուռնիա 1922, բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը» (հայերեն եւ անգլերեն), Ռաֆիկ Նահապետյանի «Աղձնիքահայերի` մանկան խնամքի ավանդական սովորույթներն ու ծեսերը», Վիլհելմ Բաումի «Թուրքիան եւ նրա քրիստոնյա փոքրամասնությունները» գրքերը:
Հրավիրված են Կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ եւ մտավորականներ ոչ միայն համալսարանից: Թարգմանիչներն ու հեղինակներն իրենց մակագրությամբ գրքեր կնվիրեն ներկաներին:
ՄԱՆԵ ՄԱԴՈՅԱՆ