Ինչպես ավելի վաղ «Ազգը» տեղեկացրել էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 21-ին այցելելու է Լոս Անջելես` այստեղ համացանցով ԱՄՆ քաղաքացիների հետ շփվելով սկսելով իր քարոզարշավը: «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ապրիլի 21-ին Կալիֆոռնիայում կազմակերպում է. «Պարոն նախագահ, կատարեք Ձեր խոստումը, արդարությունը հասցրեք հայերին»: Թանգյանը նաեւ համացանցով է տարածել է հետեւյալ կոչը. «Օբաման պետք է տեսնի հայկական համայնքի խորին հիասթափությունը` նախագահության տարիներին իր խոստումը չկատարելու համար: Նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ արդարությունը հասցնի հայերին: Իսկ մենք, լինելով Սփյուռքի ամենամեծ հայկական համայնքը` պետք է մեր կոչը հասցնենք նրան: Կոչ ենք անում բոլոր հայերին` միանալու մեզ` մեր ձայնը տեղ հասցնելու համար»:
Մ. Խ.