«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Ի պատասխան «Ազգ»-ի խմբագրի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի սփյուռքի նախարարը Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Եվրոխորհրդարանում արված հայտարարությունը` «Եթե Հայաստանը հաղթահարի Սփյուռքի վախը, ապա հարցերը կկարգավորվեն», ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանում է.

«Հայկական սփյուռքը Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետեւանք է, եւ Սփյուռքից պետք է վախենա Թուրքիան, քանի որ, ի վերջո, պարտավոր է պատասխան տալ հայրենազրկված Սփյուռքին: Այսօր ի գիտություն պետք է ասեմ, որ Սփյուռքը Հայաստանի հպարտությունն է, հզորությունն է, նրա շարունակությունը: Հայաստանը չի վախենում Սփյուռքից, քանի որ Սփյուռքում ապրողները մեր քույրերն ու եղբայրներն են, Մայր Հայրենիքը նաեւ նրանցն է, եւ ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցում Հայաստանի եւ Սփուռքի մոտեցումները նույնն են: Հայաստանը եւ Սփյուռքը համազգային խնդիրներում միասնական են:»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4