Ապրիլի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ թավջութակահար, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Հախնազարյանի համերգը: Համերգի առաջին բաժնում հնչեց Ա. Դվորժակ` կոնցերտ թավջութակի եւ նվագախմբի համար, անդադար ծափահարություններից հետո, Նարեկ Հախնազարյանը կատարեց բիս` Բախի 6-րդ սյուիտի` «Սառաբանդան»: Երկրորդ բաժնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչեց Պ. Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան, որից հետո էլ նվագախումբը կատարեց բիս` Պիետրո Մասկանիի «Cavalleria Rusticana» օպերայից` ինտերմեցցոն: Համերգն անցավ մեծ հաջողությամբ` երաժշտասեր հասարակության հուշերում թողնելով վառ տպավորություններ եւ հաճելի ակնթարթներ: