«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ

Այս տարի Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի եւ Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա համընկնման կապակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ դոկտ. Օլավ Թվեյթն ու դոկտ. Վիորել Իոնիտան, իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ եկեղեցիներին` զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց մեծ եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Այս մասին հայտնեցին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: «Այս տարի Զատկի կիրակիի հանդեպ մեր մոտեցման ոգով` ի Հիսուս Քրիստոս մեր բոլոր հավատակից եղբայրներին եւ քույրերին կոչ ենք անում միանալ հայ ժողովրդին` հայերի եւ ցեղասպանության այլ զոհերի համար աղոթք բարձրացնելով:

Եկեք հիշենք, թե ինչ ասաց Քրիստոս. «Ես իսկ եմ հարություն եւ կյանք:

Ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11:25)», մասնավորապես ասված է ուղերձում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4