Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», գերմանական Commerzbank-ը «Արդշինինվեստբանկին» շնորհել է մրցանակ` SWIFT համակարգով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
«Արդշինինվեստբանկի» կողմից Commerzbank-ի միջոցով կատարված փոխանցումների շուրջ 99 տոկոսը համապատասխանել է պահանջվող միջազգային ստանդարտներին: «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը նշել է. «Նման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր եւ պատասխանատու թե՛ մեր հաճախորդների, թե՛ արտերկրի գործընկեր բանկերի նկատմամբ: Օրերս մենք հանդիպում ենք ունեցել Commerzbank-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վստահություն ենք հայտնել մեր բանկերի միջեւ հետագա համագործակցության խորացման եւ ամրապնդման վերաբերյալ»:
Ա. Մ.