«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2011-04-16 | #69, 2011-04-19 | #70, 2011-04-20


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 4-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Դանիել Նարոդիցկու հետ: Մյուս պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Գատա Կամսկին պարտության մատնեց Յան Էլվեստին, Ռեյ Ռոբսոնը հաղթեց Ալեքսանդր Ստրիպունսկուն, Յուրի Շուլմանն էլ առավելության հասավ Ալեքսանդր Իվանովի նկատմամբ:

4 տուրից հետո առաջին ենթախմբում 3 միավորով աղյուսակը գլխավորում են Գատա Կամսկին եւ Յուրի Շուլմանը: 2,5 միավորով 3-րդ տեղում Ռեյ Ռոբսոնն է, որին հաջորդում է 2 միավոր վաստակած Վարուժան Հակոբյանը:

2-րդ ենթախմբում միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Ռոբերտ Հեսը պարտության մատնեց Ալեքսանդր Շաբալովին: Կայդանով-Օնիշչուկ, Քրիստիանսեն-Ֆինեգոլդ, Սեյրավան-Շենկլենդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 3-ական միավորով առաջատարներն են Ռոբերտ Հեսն ու Սեմ Շենկլենդը:

Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը 2-րդ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Ռուսուդան Գոլեթիանիի նկատմամբ: Տաթեւը 4 հնարավորից վաստակած 2,5 միավորով 4-րդ տեղում է: Աղյուսակը շարունակում է գլխավորել Սաբինա Ֆոյշորը, որը հաղթելով Իրինա Զեյնուկին, վաստակեց 3,5 միավոր: 3 միավորով նրան հետապնդում է Իրինա Կրուշը, որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Աննա Զատոնսկիխի հետ մրցավեճում: 2,5 միավոր է վաստակել Քամիլա Բագինսկայտեն, որն առավելության հասավ Ալիսա Մելեխինայի նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4