Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, մանրածախ առեւտրի կետերում հանձնաժողովի ամենօրյա դիտանցումներով արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի եւ բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ: Այդ առթիվ երեկ հանձնաժողովը որոշեց վարչական վարույթ հարուցել վերոնշյալ 2 շուկաներում գերիշխող «Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ:
Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս գրիգը» պետք է հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնի իր կողմից իրացվող կարագի եւ բուսական յուղի ձեռքբերման եւ իրացման գների վերաբերյալ: 5-օրյա ժամկետում վերոնշյալ ընկերությունը պետք է ներկայացնի նաեւ հիմնավորումներ թանկացման վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ տեղեկացվում է նաեւ, որ հանձնաժողովի նախորդ տարվա ուսումնասիրություններովՙ իրացման ծավալներով «Ալեքս գրիգը» զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան 1/3-ըՙ 35,4 տոկոսը, իսկ արեւածաղկի եւ եգիպտացորենի ձեթի շուկաներումՙ 37,5 տոկոսը:
Ա. Մ.