«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2011-04-20 | #71, 2011-04-21 | #72, 2011-04-22


500 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՆՁԻՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

Մի քանի օրենքներում կառավարության երեկ առաջարկած փոփոխություններով 500 բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ներկայացնեն հրապարակային հայտարարագրեր գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին:

«Սա մեր քաղաքական բարեփոխումների կարեւորագույն օրենսդրական նախաձեռնությունն է, որն առաջին հերթին վերաբերում է մեզ` կառավարության անդամներիս: Մենք` 500 պաշտոնատար անձինք, պարտավոր ենք լինելու այս օրենքն ընդունվելուց հետո ներկայացնել հրապարակային հայտարարագրեր եւ ենթարկվել հասարակության վերահսկողությանը: Պաշտոնատար անձանց գործունեությունը լինելու է խիստ հրապարակային, թափանցիկ, բնականաբար, նվազելու են կոռուպցիոն ռիսկերը: Դրականը նաեւ այն է, որ հազարավոր հայտարարագրերը, որ լրացնում էինք եւ որոնք վերաբերում էին նաեւ միջին մակարդակի պետական չինովնիկներին, ըստ էության որեւիցե քաղաքական բովանդակություն չունեին», նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ քվորումի բացակայության պատճառով այս նախագիծն Ազգային ժողովի կողմից չի ընդունվել: Սակայն նա վստահություն հայտնեց, որ պատգամավորները կաջակցեն այս բարեփոխումը իրականացնելուն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4