«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը հրաժարականի դիմում է տալու: Այս մասին «Ազգին» տեղեկացրեց անձամբ Թամարա Պողոսյանը: Հիմա նա զբաղված է հրաժարականի փաստաթղթերը պատրաստելով:
Հիշեցնենք, որ վերջերս Թամարա Պողոսյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր «փողերի լվացման» մեջ: Սփյուռքի նախարարությունն էլ իր հերթին փոխադարձ մեղադրանքներով պատասխանել էր Թամարա Պողոսյանին:
Երեկ Թ. Պողոսյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի աշխատակիցներն աշխատանքից հեռանալու իրենց դիմումներն արդեն գրել են, որոնց մի մասը հիմնադրամի տնօրենը մակագրել է: «Ինձ հետ միասին բոլորն էլ դուրս են գալու», ավելացրեց Թամարա Պողոսյանը:
Ի. Պ.