«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Էմիլ Կարլիեի «Կոտորածների մեջ» փաստա-վավերագրական գրառումների գրքի թարգմանությունն (Լաուրա Մարկոսյան) ու հրատարակումը (Ռազմիկ Մարկոսյան) կարեւորվում է ոչ միայն ականատեսի վկայության համար, այլ նրա պետական տեսակետը լինելու պատճառով: Այս գիրքը գալիս է դասվելու եւ լրացնելու հայության վկայությունների շարքը:

Ոճրագործությունը վերապրածներից ամբողջ աշխարհում, առավել եւս` Հայաստանում, այսօր հաշված թվով մարդիկ են ողջ մնացել: Ներկայիս ավագ սերունդը ժամանակին ականատեսը եղավ ցեղասպանությունից մազապուրծ հայերի տառապանքներին ու վերընձյուղմանը` դրանով իսկ երկրորդված վկան լինելով 1915-ի Հայոց մեծ եղեռնի: Նոր սերունդը, սակայն, չի կրում ցեղասպանության վկայի հոգեբանությունը` երբեք առնչված չլինելով որեւէ ականատեսի հետ: Այս խզումը վերացնելու համար անհրաժեշտ է կազմակերպել զանգվածային այցելություններ` Մեծ եղեռնի վերջին վկաներին ու վկայություններին: Նման կենդանի հաղորդակցության կարիքը ունեն ինչպես սակավաթիվ վկաները, այնպես էլ նոր սերունդը, դրանով իսկ ապահովելով ցեղասպանության վկայությունների շարունակականությունը:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4