«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԺՆԵՎԻՆ

Պատճառը Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցումն է

Շվեյցարական 20 Minuten online տեղեկատուն հաղորդում է, թե պաշտոնական Թուրքիան եւ շվեյցարաբնակ թուրքերը ուժերը միացրել են Ժնեւում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցումը կասեցնելու նպատակով: Թուրքական միությունները կոչ են անում Ժնեւի թուրքերին դիմագրավել հուշարձանի կառուցումըՙ շվեյցարացի պատասխանատու քաղաքական գործիչների առջեւ այլեւս չվերընտրելու պայման դնելով, իսկ դաշնային արտգործնախարարությանը Թուրքիան եւ թուրքական միությունները սպառնում են հուշարձանը կառուցելու պարագայում հայ-թուրքական հակամարտության մեջ Շվեյցարիայի միջնորդական դերը ավարտված համարել:

«Ազգի» ընթերցողներին ժամանակին ծանուցել էինք, թե մարտի 29-ին ֆրանսահայ արվեստագետ Մելիք Օհանյանի «Հիշողության լապտերներ» անվանյալ նախագիծն է հաղթող ճանաչվել Ժնեւի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի համար հայտարարված միջազգային մրցույթում: Հուշարձանի հանդիսավոր բացումը պիտի կատարվի 2013-ի ապրիլին: Ժնեւի քաղաքային խորհրդարանը հուշարձանի մասին որոշում էր կայացրել 2008-ի մայիսին: Քաղաքը 100 000, իսկ հայ համայնքը 400 000 շվ. ֆրանկ է տրամադրում հուշարձանի տեղադրման համար:

20 Minuten online-ը լուրի հաղորդմանը զուգահեռ տեղադրել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին քարտեզներով, լուսանկարներով, վերջին օրերի լրատվությամբ հագեցած հրապարակումների ծավալուն մի շարք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4