«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


Euronews-Ը ԹՈՒՐՔԵՐԻ ԹԵՎԱՐԿՄԱՆ ՏԱԿ

Միջազգային լրատվամիջոցներից հայ հանրությանը ավելի մատչելի Euronews-ն արդեն ձեւավորել է կայուն լսարանՙ մարդկանց մի ստվար շերտՙ ամենայն մանրամասնությամբ հետեւող աշխարհի որեւէ անկյունում հեռարձակվող իրադարձություններին: Եվ եթե անցյալ տարի հեռուստատեսությամբ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը անդրադարձ արվեց 1,5 մլն նահատակված հայերի ոգեկոչման արարողությանըՙ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապա այս տարի XX դարի առաջին ցեղասպանության մասին ակնարկ իսկ չեղավ, այն պարագայում, երբ որեւէ այլՙ ամենաաննշան իրադարձություն անգամ կարող է հայտնվել հեռուստաէկրանին, այն էլՙ ոչ մեկ անգամ: Սա առնվազն անարգանք է 1915 թ. թուրքերի կողմից սպանված միլիոնավոր անմեղ հայերի հիշատակին եւ ապրողների հիշողության ցավի հանդեպ վիրավորանք: Թեեւ անսպասելի կամ արտառոց էլ չի կարելի երեւույթը դիտել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Euronews-ի 15,2 տոկոս բաժնետոմսերը 2010 թվականին գնեց Թուրքիան:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4