Հարյուրհազարավոր բռնագաղթածների թատերաբեմ հանդիսացած Դեր Զորը դարձյալ զանգվածային մամուլի լրատվության ուշադրության կենտրոնում է լինելու, գրում է Երուսաղեմից Արթուր Հակոբյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում: Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի կազմակերպությամբ ապրիլի 28-ին Երուսաղեմում գիտաժողով է տեղի ունենալու, որի ընթացքում ելույթներով հանդես են գալու պրոֆ. Իսրայել Չառնին եւ պրոֆ. Էլիհու Ռիխտերը: Հնչելու են նաեւ օրվա խորհրդին համապատասխան երաժշտություն եւ արտասանություն:
Այդ առթիվ հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ 1915 թվի ապրիլյան ցեղասպանության ժամանակ մեկից մեկուկես միլիոն հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ կոտորվեցին կազմակերպված սպանությունների եւ դեպի սիրիական անապատները բռնագաղթի միջոցով: