2010-ի «Ազգի» ապրիլ 24-յան «Մշակույթ-Հավելվածի» «Տոն նահատակաց. Երվանդ Օտյան, Վրթանես Փափազյան եւ Գեւորգ Ե կաթողիկոս» վերտառությամբ առաջնորդող հրապարակումը, Պոլսի «Ժամանակ» օրաթերթում Երվանդ Օտյանիՙ 1915-ի անմեղ զոհերի հիշատակի հատուկ օր ընդունելու անհրաժեշտության մասին առաջարկի վերատպությունն էր, ինչը խմբագրությանն էր տրամադրել Ազգային գրադարանի մատենագետ Սուսաննա Գալստյանը: Ապա Մայր աթոռի հոգեւոր ճեմարանի դասախոս տեր Եղիշեն մեզ տրամադրեց տեղեկություն առ այն, որ ապրիլի 24-ը որպես Նահատակաց օր ընդունելու առաջարկն արել է Վրթանես Փափազյանըՙ համապատասխան նամակով դիմելով Գեւորգ Ե կաթողիկոսին, ի հիշատակ 1915-ի այդ օրը Պոլսում ձերբակալված, ապա եւ սպանված 760 հայ մտավորականների:
Մեր հրապարակումից անցել է ուղիղ մեկ տարի եւ ահա այս ապրիլի 24-ին «Հայլուրի» թողարկման ժամանակ հաղորդավարի մեկնաբանական տեսքստը այս իրողության որպես առաջին բացահայտող ներկայացնում է ծրագրիՙ այլապես շնորհալի թղթակից, Աբրահամ Գասպարյանինՙ Ազգային արխիվի տնօրենի հետ զրուցելիս: Իսկ ո՞ւր մնաց այս մասին հայաստանյան մամուլում առաջին իրազեկողըՙ «Ազգ» օրաթերթը:
Մ. Բ.