«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


ՆԱԽԿԻՆ ԱՐԾՎԱՇԵՆՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Ժամանակին Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները երեկ բողոքի ցույց էին կազմակերպել նախ նախագահի նստավայրի, ապա կառավարության շենքի մոտ` իշխանություններից պահանջելով լուծել իրենց բնակարանների խնդիրը: Նրանց խոսքով` 20 տարի արդեն ապրում են հարակից գյուղերի` մալականների եւ թուրքերիՙ 1800-ականներին կառուցած բնակարաններում, զուրկ են կենցաղային տարրական պայմաններից: Արծվաշենի անկումից հետո 482 ընտանիք մնաց անտուն: Երեկ նրանց ընդունեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, սակայն հանդիպումից դուրս եկած արծվաշենցիները դժգոհ էին, քանի որ նրանց ասվել էր այս տարի կառուցվելիք ընդամենը 14 բնակարանի մասին: Արծվաշենցիները բողոքը շարունակելու են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4