«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


Orange-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԴԱՌՆԱ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐ

Երեւան, 26 ապրիլի, 2011թ.: Այսօր Orange-ը հայտարարեց Orange Կինո ծառայության սիրահարներին ուղղված բացառիկ առաջարկի մասին: Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները, այսօրվանից մինչեւ մայիսի 8-ը օգտվելով Orange Կինո ծառայությունից, կստանան հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր:

«Արդեն ավելի քան 10 տարի Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկերներից է, եւ այս ավանդական գործընկերության շնորհիվ Orange Արմենիան հնարավորություն ունի իր բաժանորդներից մեկի համար անմոռանալի դարձնելու Կաննի 64-րդ փառատոնը: Հայաստանում մենք երկու ամիս առաջ մեկնարկեցինք Orange Կինո ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում եւ խրախուսել կինոմաններին: Հենց մեր այս բաժանորդներն էլ, ովքեր հաճախ են այցելում կինո, կստանան հնարավորություն` դառնալու Կաննի աստղերից», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ցանկալի ուղեգիրը ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է օգտվել Orange Կինո ծառայությունից ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 8-ը, Orange համարից ուղարկելով kino բառը 5555 կարճ համարին: Տոմսի հետեւում նշված համապատասխան դաշտում լրացնելով պահանջվող տվյալները` բաժանորդները պետք է կտրեն տոմսի ստորին` լրացված հատվածը եւ գցեն «Մոսկվա» եւ «Հոկտեմբեր» կինոթատրոններում տեղադրված Orange-ի համապատասխան արկղերը: Մայիսի 10-ին երկու արկղերը կբացվեն, եւ պատահական կարգով դուրս կհանվի մեկ տոմս: Այն երջանիկ բաժանորդը, ում պատկանում է այդ տոմսը, կստանա Կաննի պատվավոր հյուրի ուղեգիր 2 հոգու համար:

«Կարծում եմ` ամեն մի կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Orange-ի հետ երազանքներն իրականություն են դառնում: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման: Իսկ քանի որ կինո մեր բաժանորդները մենակ չեն գնում, երջանիկ հաղթողը կընտրի, թե ում հետ է գնալու, այս անգամ արդեն Կանն», հավելեց Orange-ի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4