Ինտերնետ ցանցից օգտվողների թվաքանակի մեծացման հետ մեկտեղ, Հայաստանում գնալով աճում է նաեւ «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգով իրականացված բանկային գործարքների ծավալը: «Յունիբանկ»-ն առաջիններից մեկը ներդրեց այս համակարգը` նպաստելով Ինտերնետ բանկինգի կայացմանը հայաստանյան շուկայում: «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի յուրաքանչյուր կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով: Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել հետեւյալ գործառնությունները` վճարման փաստաթղթերի մուտքագրում, խմբագրում եւ տպագրում, փաստաթղթերի առաքում բանկ, գործարքների իրականացում «Գործառնական օր» համակարգում, բանկ ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի, բանկային հաշիվներից քաղվածքի ստացում եւ տպագրում, հաշիվների ընթացիկ կարգավիճակի վերահսկում եւ այլն:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմում ներկայացնի բանկին` «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգում գրանցվելու նպատակով: «Յունիբանկ»-ի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Հաշվի առնելով «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ»" համակարգի օգտագործման բարձր արդյունավետությունը եւ հաճախորդների համար դրա հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը, «Յունիբանկ»-ն այս ծառայությունը այսուհետ կտրամադրի անվճար:
Նշենք, որ "Յունիբանկի" «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հավաստագիրը հիմնված է EV եւ SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ֆիշինգի (ինտերնետային խարդախության տեսակ) դեմ պայքարի ամենահաջող մեթոդներն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող եւ բանկի անվանումը` բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը:
«Ինտերնետ բանկ-Հաճախորդ»ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www. unibank.am կայքը կամ զանգահարեք 59 55 55 հեռախոսահամարով: Ձեր հարցերը կարող եք նաեւ ուղղել մեր մասնագետներին կայքի «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված հատուկ ձեւը լրացնելու միջոցով: