Ապրիլի 24-ին Թուրքիայի մայրաքաղաքի «ԱՐԵՆԱ» մարզապալատում տեղի ունեցավ «World Children’s Gams» փառատոնի հանդիսավոր բացումը: Խաղերը անց են կացվում առաջին անգամ, կազմակերպիչն է Անկարայի քաղաքապետարանը եւ Թուրքիայի սպորտի նախարարությունը: Հանդիսավոր բացմանը ներկա էր Թուքիայի վարչապետ Էրդողանը: Խաղերին մասնակցում էին 90 երկրների 1997-98 թթ. ծնված դեռահասներ:
Այս միջոցառմանը Հայաստանը ներկայացված էր ձյուդոյի հավաքական կազմով թվով 14 մարզիկ, 4 մարզիչ եւ 2 ղեկավար, ինչպես նաեւ մեծ թենիսից 2 տղա եւ 2 աղջիկ իրենց մարզիչներով: Ապրիլի 25-ից իրենց ելույթները սկսեցին թենիսիստները, իսկ ձյուդոիստները տատամի դուրս կգան ապրիլի 28-29-ին:
Անկարայից. ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյան
Նկար 1. Յուրաքանչյուր վանեցի ասելու է. «Սա մեր կատու ի»...