Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը պարտությամբ սկսեց Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությունըՙ 3-5 հաշվով զիջելով վրացիներին: 4-րդ րոպեին հաշիվը բացեց Վարդան Բակալյանը, սակայն հետագայում վրացիները 5 գոլ խփեցին: Մինչեւ խաղավերջ Էդգար Հարությունյանն ու Համլետ Ասոյանը կրճատեցին հաշիվը: 1-ին խմբում կայացած մյուս խաղում Ուկրաինայի ընտրանին 2-1 հաշվով հաղթեց թուրքերին: Այսօր մեր պատանիները մրցելու են ուկրաինացիների հետ: