Արդարադատության նախարարությանն է դիմել կառուցապատողից դժգոհ բնակիչը
«ԱՎՈ ՖՀՄ» կառուցապատող ընկերության դեմ բողոք ներկայացնող Նալբանդյան 5, տուն 6 հասցեի սեփականատեր Մարինե Ղազարյանի դժգոհության մասինՙ պայմանավորված նորակառույց Նալբանդյան 7 շենքում ստացած բնակարանում շինարարական նորմերի խախտումներով, մեր թերթում արդեն անդրադարձել ենք: Այդ կապակցությամբ բնակիչը դատական հայց էր ներկայացրել: Դատավոր Խանդանյանն էլ, Մարինե Ղազարյանի ներկայացմամբ, դատական գործընթացում անհիմն մեղադրանքներ է ներկայացրել իր դեմ, ձգտելով «մեղադրողի կարգավիճակից մեզ մեղադրյալ դարձնել», այնուհետեւ պատասխանող կողմի միջնորդությամբ ինքնաբացարկ է հայտարարել: Մարին Ղազարյանը դիմել է արդարադատության նախարարությանըՙ կոչ անելով հսկողության տակ առնել այս դատական գործընթացը, որպեսզի «Խանդանյանի իրավահաջորդ դատավորները չշարունակեն արդեն 1 տարի 2 ամիս շարունակվող դատական ֆարսը»:
Ա. Մ.