Այսօր Երեւան է ժամանում ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության` նախատեսված են հանդիպումներ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկման նյութը հիմնականում վերաբերելու է Հայաստան-ԵՄ համագործակցությանը: