«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ՀԱՂԹՈՂԸ ԿՈՐՈՇՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության եզրափակիչ մրցախաղի 2-րդ պարտիայում էլ Տաթեւ Աբրահամյանն ու Աննա Զատոնսկիխը հաշտություն կնքեցին: Այժմ չեմպիոնուհու հարցը կլուծվի արագ շախմատի լրացուցիչ 2 պարտիաներում: Եթե դրանք էլ չորոշեն չեմպիոնուհուն, ապա մրցակիցները կանցկացնեն վճռորոշՙ 3-րդ պարտիան, որում ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթանակը կշնորհվի սեւ խաղաքարերով խաղացող շախմատիստուհուն: Ընդ որում վերջինիս այդ պարտիայում ավելի քիչ ժամանակ կհատկացվի, քան սպիտակներով խաղացողին:Իսկ ահա 3-րդ տեղի համար մրցավեճի ելքն արդեն վճռված է: Իրինա Կրուշը 1,5-0,5 հաշվով պարտության մատնելով Քամիլա Բագինսկայտեին, դարձավ բրոնզե մեդալակիր:

Որոշվեց նաեւ տղամարդկանց առաջնության հաղթողը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Գատա Կամսկին, որն առաջին պարտիայում հաղթելով Յուրի Շուլմանին, երկրորդում հաշտություն կնքեց: Այնպես որ Կամսկին Կազանում շուտով մեկնարկող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հանդես կգա ԱՄՆ-ի չեմպիոնի կարգավիճակով: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովն է: 3-րդ տեղը գրավեց Սեմ Շենկլենդը, որը լրացուցիչ մրցախաղում հաղթեց Ռոբերտ Հեսին: Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել էին ոչ-ոքի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4