«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի համանուն թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից ապաքինվել է եւ արդեն վերսկսել է մարզումները: Նա վնասվածք էր ստացել մարտի 26-ին Երեւանում կայացած Հայաստան-Ռուսաստան մրցախաղում: Այդ խաղից հետո նա խաղադաշտ դուրս չի եկել:

Յուրա Մովսիսյանը շատ է ցանկանում շուտ վերադառնալ խաղադաշտ եւ օգնել ինչպես իր թիմակիցներին, այնպես էլ Հայաստանի հավաքականին, որը հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում ուժերը չափելու է Ռուսաստանի ընտրանու հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4