Հոլանդիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տեղում ընթացող «Վենլո» ակումբը խորհրդանշական 10-ամյա պայմանագիր է կնքել 1,5 տարեկան Բերկե վան դեր Մեյի հետ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երեխայի հայրը Youtube-ում տեղադրեց մի տեսահոլովակ, որում Բերկեն 3 անընդմեջ դիպուկ հարվածներով գնդակներն ուղարկում է արկղի մեջ: Այդ տեսահոլովակը մոտ մեկ մլն մարդ է դիտել: Երեխայի ընտանիքը «Վենլոյի» երկրպագուն է: Ժամանակին այդ ակումբում է խաղացել Բերկեի պապը:
Ակումբի մամուլի քարտուղարությունում նշել են, որ դեռեւս չեն որոշել, թե Բերկեն խաղային որ գծում հետագայում հանդես կգա: Սակայն արդեն զգացվում է, որ փոքրիկը հարվածի հիանալի տեխնիկայի է տիրապետում: