Արթուր Աբրահամի եւ Անդրե Ուորդի մայիսի 14-ին ԱՄՆ-ոմ նախատեսված Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտի անցկացումը վտանգված է: Հնարավոր է, որ մենամարտը չկայանա, քանի որ Կալիֆոռնիայի նահանգի հանձնախումբը որոշել է ռինգի մրցավարին եւ եզրային մրցավարներից մեկին նշանակել Կալիֆոռնիայից:
Արթուր Աբրահամի պրոմոութեր Վիլֆրիդ Զաուեռլանդը դա անթույլատրելի է համարում, քանի որ երկու ամիս առաջ մենամարտի մասնակիցները համաձայնվել էին, որ հանդիպումը սպասարկեն չեզոք մրցավարները: Ըստ նախնական պայմանավորվածության, մրցավարներից մեկը պետք է լիներ Կալիֆոռնիայից, մյուսըՙ Եվրոպայից, իսկ մյուս երկուսըՙ այլ մայրցամաքներից: Զաուեռլանդը նշել է, որ մինչեւ այդ հարցը չլուծվի, Արթուրը ԱՄՆ չի մեկնի: