Արմավիրի մարզում երեկ առավոտյան, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր տրուբ» գործարանում, ուր, ի դեպ, երեկ այցելել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Դեպքի վայր մեկնած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ մի քանի խմբերին հաջողվել է ժամը 07:40-ի սահմաններում հրդեհը մարել: Հրդեհի պատճառները պարզվում են: «Պոլիմեր տրուբ»-ը մեր տարածաշրջանում մեծ պահանջարկ ունեցող խոշոր տրամաչափի խողովակներ արտադրող է, որոնք կիրառվում են հիդրոէներգետիկայում, ոռոգման համակարգում եւ այլուր:
Մ.Խ.