Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ Հայաստանը ընդլայնում է իր մասնակցությունը գրքի միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին: Ինչպես տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանըՙ մայիսի 5-15-ը Հայաստանը կմասնակցի Թեհրանի գրքի միջազգային 24-րդ ցուցահանդեսին փոխադարձ իրականացված թարգմանական գրքերով, մանկական, հանրագիտարանային, ինչպես նաեւ Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված գրականությամբՙ գրքեր, վավերագրերի պատճեներ, ցեղասպանությանն առնչվող գրականություն: Տեղի կունենա նաեւ Տիգրան Դավթյանիՙ հայ դպրության 500-ամյակի առիթով հրատարակված հայերեն-պարսկերեն բառարանի շնորհանդեսը: Միջազգային ցուցահանդեսին Հայաստանից կմասնակցի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի փոխտնօրեն Կարո Վարդանյանը:
Մ.Մ.