«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2011-04-29 | #77, 2011-04-30 | #78, 2011-05-03


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ԱՌԱՅԺՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ Է

Արթուր Աբրահամն առայժմ չի պատրաստվում մեկնել ԱՄՆ, որտեղ մայիսի 14-ին Super Six մրցաշարի կիսաեզրափակիչում նախատեսված է նրա մենամարտն ամերիկացի Անդրե Ուորդի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կալիֆոռնիայի ատլետիկական հանձնախումբը խախտելով նախապես ձեռք բերած պայմանավորվածությունը, որոշել է ռինգի մրցավարին եւ եզրային մրցավարներից մեկին նշանակել Կալիֆոռնիայից, ինչը հարուցել է Աբրահամի թիմի արդարացի բողոքը: Բացառված չէ, որ այդ մեմանարտը չկայանա:

«Այդ հարցը պետք է արդարացի լուծում ստանա: Սա պարզապես ծիծաղելի է: Մենք չենք հասկանում, թե ինչու են Գուսենն ու նրա կողմնակիցները նման ձեւով վարվում: Առանց այն էլ Ուորդը հայրենիքում է մենամարտելու: Հնարավոր է, որ այս ամենն արվում է այն մտավախությամբ, թե Արթուրն ընդունակ է մեկ հարվածով հաղթել Ուորդին: Գուսենը հասկացել է, որ այս անգամ Ուորդին կարող է պաշտպանել միայն մրցավարներին Կալիֆոռնիայից նշանակելու միջոցով, որպեսզի առանց մենամարտի եզրափակիչի ուղեգիր նվաճեն», նշել է Աբրահամի պրոմոութեր Վիլֆրիդ Զաուեռլանդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4